Պատմություն

Home/Հայաստան/Պատմություն
Պատմություն 2015-10-11T18:13:25+00:00

Տիգրան Մեծ

Պատմություն

Հայաստանը աշխարհի հնագույն երկրներից մեկն է Մերձավոր Արևելքում, որ գտնվում է Փոքր Ասիայում և Անդրկովկասում: Հայաստանը յուրովի խորհրդավոր ու սուրբ երկիր է, որը դեռ կհասցնի իր բոլոր գաղտնիքները բացահայտել:
Ըստ Աստվածաշնչի, դրախտը` Էդեմը, գտնվում էր հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում` Եփրատի, Տիգրիսի և երկու այլ գետերի` Ճորոխի և Արաքսի հովիտներում:
Հայաստանը և հայերը հիշատակվում են շումերների, աքքադների, ասորիների և պարսիկների գրություններում: Ըստ Հին Աստվածաշնչի և այլ ազգերի ավանդույթների,  Մեծ Ջրհեղեղից հետո Նոյն իր ընտանիքով հանգրվանել է Հայաստանում` Արարատ լեռան վրա, խաղողի վազ տնկել և գինի պատրաստել: Զարմանալի չէ, որ Արենի գյուղի մոտ  հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել է ամենահին գինեգործական համալիրը, որն ավելի քան 6 հազար տարեկան է: Այլ հնագիտական պեղումների համաձայն Հայկական լեռնաշխարհի բնակիչները դեռ հնագույն ժամանակներում տիրապետում էին բազմաթիվ արհեստների: Այսպիսով, հայտնի է, որ դեռ մ.թ.ա. IV-V հազարամյակում, հայերը կարողանում էին պղինձ հալել իսկ դեռևս մ.թ.ա II հազարամյակում` երկաթ:   
Հնագույն հուշարձանները և ինքնատիպ ազգամշակութային ավանդույթները մեծ հետաքրքրություն են առաջացնում հնագիտական, ազգագրական և մշակութային ճանապարհորդություններ սիրողների շրջանում: