Խորհրդանիշերը

Home/Հայաստան/Խորհրդանիշերը
Խորհրդանիշերը 2015-10-26T17:03:37+00:00

 

Flag of Armenia

 

Coat of arms of Armenia

 

Armenian anthem

Հայաստանի Խորհրդանիշերը

ՀՀ պետական դրոշը

Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` վերեւից ներքեւ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատեւման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության եւ ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը եւ աշխատասիրությունը:

ՀՀ պետական զինանշանը

Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնում` վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի` ձախ կողմի վերևում` Բագրատունիների, աջ կողմի վերևում` Արշակունիների, ձախ կողմի ներքևում` Արտաշիսյանների, աջ կողմի ներքևում` Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:
Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնը ոսկեգույնն է, պատմական Հայաստանի թագավորություններինը` ձախ կողմի վերևում` կարմիր, աջ կողմի վերևում` կապույտ, ձախ կողմի ներքևում` կապույտ, աջ կողմի ներքևում` կարմիր, և կենտրոնում` վահանի վրա պատկերված Արարատ լեռը` նարնջագույն:
Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները:

ՀՀ ազգային օրհներգը

Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգն ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։ Հիմնի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի "Իտալացի աղջկա երգը" բանաստեղծությունից, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը։

Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարեդար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։
Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
Նայիր նրան՝ երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի։
 

ԾԻՐԱՆ

ԾԻՐԱՆ

Դեռևս հին ժամանակներից ծիրանը համարվել է ավանդական աճեցվող բույս և արտացոլել է լեռնոտ Հայաստանի բնությունը:

ՆՈՒՌ

ՆՈՒՌ

Նուռը հայ ժողովրդի համար խորհրդանշում է պտղաբերություն և հարստություն, քանզի Հայաստանում նռնենու ծառերը ամբողջ տարի ծանրացած են պտուղներով:

ԽԱՂՈՂ

ԽԱՂՈՂ

Համաձայն բիբլիական առասպելի Նոյը, ելնելով տապնից, տնկել է խաղողի որթատունկ` դրանով իսկ սկիզբ դնելով գինեգործությանը: Խաղողը հայերի մոտ խորհրդանշում է առատություն և կենսունակություն:

ԱՐԱՐԱՏ ԼԵՌԸ

ԱՐԱՐԱՏ ԼԵՌԸ

Արարատ լեռը թերևս համարվում է Հայաստանի գլխավոր խորհրդանիշը: Համաձայն Աստվածաշնչի Նոյան Տապանը Համաշխարհային ջրհեղեղից հետո հանգրվանել է Արարատ լեռան վրա, որտեղից էլ սկիզբ է առել նոր կյանք:

ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ

ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ (ԱՐԵՎԱԽԱՉ)

Այն մեկն է ավանդական հայկական խորհրդանիշներից, որն իրենից ներկայացնում է սվաստիկայի ինքնատիպ մի ձև: Սվաստիկայի ամենավաղ պատկերները Հայաստանում ի հայտ են եկել մարդկության մշակույթի նեոլիտական շրջանում (7000-5000 մ.թ.ա.)Արևախաչի գլխավոր նշանակությունը Արեգակն է, որտեղից էլ ծագում է լույսը, կյանքի շարժունակությունը, բարօրությունը, բերկրանքը, հավերժությունն ու հաջողությունը:

ԽԱՉՔԱՐ

ԽԱՉՔԱՐ

Հայաստանի խորհրդանիշներից է նաև խաչքարը: Խաչքարի նախնիները` վիշապները գոյատևել են դեռևս ՈՒրարտու պետության ժամանակներից, իսկ ամենահին հայկական խաչքարը թվագրված է 879 թվականին և պահպանվում է Գառնու տաճարում: Աշխարհի տարբեր շրջաններում խաչքարերի տարածվածությունը խոսում է Հին Հայաստանի վեհության մասին:

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՈՒԴՈՒԿ

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՈՒԴՈՒԿ

Դուդուկը համարվում է հայ ժողովրդի և աշխարհի ամենահին երաժշտական գործիքներից:Ավանդաբար դուդուկը պատրաստվում է ծիրանենուց: