Գլխավոր

Home/Գլխավոր
Գլխավոր 2016-01-14T22:46:42+00:00

հայաստան լոգո

«ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կայքը` ինտերնետային տեղեկատու է Հայաստանի մասին: Մեր նպատակն է մեր կայքի միջոցով ավելի մոտիկ ծանոթացնել ձեզ Հայաստանի հնագույն քաղաքակրթության, հարուստ էթնիկ պատմության և մշակույթի հետ:

Հայաստանը լեռնային երկիր է` հարուստ մշակութային ժառանգությամբ և յուրատեսակ ու անչափ համեղ խոհանոցով: Նրա պատմությունը հաշվարկվում է ավելի քան երեք հազար տարի և սերտորեն կապված է Արարատ լեռան հետ, որտեղ կայանել է Նոյան Տապանը: Դարեր շարունակ Հայաստանը եղել է հնագույն կայսրությունների բախման կենտրոն, քանզի տեղակայված է Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում: Սակայն լեռնային ժողովրդի ուժեղ և ըմբոստ ոգին օգնել է ոչ միայն գոյատևել, այլ ապահովել քաղաքական անկախություն:
Հայաստանի հյուրընկալությունն ու մշակույթը

Տեղի բնակչությունը կազմում է ավելի քան 3 մլն մարդ: Հյուրընկալությունն ու սիրալիրությունն ամեն հայի արյան մեջ է: Նրանք հաճույքով են հյուրընկալում բոլորին, աշխարհի տարբեր երկրներից, առանձնակի հպարտությամբ պատմում զբոսաշրջիկերին երկրի տեսարժան վայրերի ու պատմական իրադարձությունների մասին: Խոսելով հայ մշակույթի մասին՝ անհնար է չհիշատակել նրա երաժշտությունը: Հայկական երգերը իրենց մոտիվով նման չեն ոչ մի այլ երկրի երգերի: Նրանք տարբերվում են անկրկնելի մեղեդայնությամբ, հնչեղությամբ և խոր իմաստով: Երգերը սերնդեսերունդ փոխանցելով՝ հայը հարգանքի տուրք է մատուցում իր նախնիներին և պահպանում իր ավանդույթները: Քարքարոտ հողն ու սրածայր ժայռերը մեծ ազդեցություն են թողել ճարտարապետության ձևավորման վրա: Վաղ ճարտարապետությանը բնորոշ են հստակ գծերը, մոնումենտալությունն ու խստությունը, իսկ ավելի ուշ ներկայացվել են դեկորատիվ էլեմենտներ և գմբեթներ:
 

Հայկական խոհանոցՀայկական խոհանոցը

Առանձնահատուկ ուշադրության է արժանի հայկական խոհանոցը: Հայաստան ժամանող զբոսաշրջիկը սոված մնալու համար կարող է չանհանգստանալ: Հայկական սեղանը հագեցած է համեղ և տարատեսակ կերակրատեսակներով, իսկ ռեստորանային ցանկում կարելի է և մոլորվել: Լեռնային ազգը որքան միսն է հմտորեն պատրաստում, նույնքան էլ ձուկը: Որպես խավարտ հաճախ օգտագործում է բանջարեղեն, հատիկավոր և սիսեռային կուլտուրա: Համ ու հոտի հարտության ու բազմակողմանիության բացահայտնմանն օգնում են ավելի քան երեք հարյուր տեսակի համեմունքները:
Հայկական խոհանոցի ամենատարածված կերակրատեսակ է համարվում խորովածը: Արքայական խորովածի պատրաստման համար օգտագործում են 4 տեսակի միս, որոնցից յուրաքանչյուրն մարինացվում է առանձին: Իր հայտնիությամբ խորովածին չի զիջում նաև տոլման (խաղողի թփի մեջ փաթաթված միս), խաշը (մսային արգանակ), կուտապը (բրնձով, չամիչով և իմբիրով լցոնած իշխան): Որպես լրացում է ծառայում ավանդական լավաշը:

  
Հայաստանի տեսարժան վայրերՀայաստանի տեսարժան վայրերը

Հիմնական տեսարժան վայրերն են համարվում ճարտարապետական հուշարձանները: Այստեղ դուք կարող եք գտնել հսկայական կառույցներ՝ զարդարված քանդակներով: Սակայն կիսաաղոտ մատուռում կարող եք մենանալ ձեր խոհերի հետ: Հայ ճարտարապետները ավելորդ են համարել բնության կերտած հրաշագեղ վայրերի հետ մրցակցելը, այդ պատճառով էլ համեստ եկեղեցիներն ու մատուռները ստեղծվել են միայն աղոթելու համար:
Այցելեք X-XIII դարերի ֆեոդալական ամրոցները, Սևանա լիճ, Ջերմուկի տաք աղբյուրները: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում տեղակայված են մեծ թվով թանգարաններ՝ Հայաստանի պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահը, ձեռագրերի թանգարան, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարանը: Այցելելով կոնյակի գործարան՝ Դուք կիմանաք հայկական նշանավոր կոնյակի պատմությունը, կտեսնեք արտադրման գործընթացը, ինչպես նաև կհամտեսեք և ձեռք կբերեք այդ խմիչքը:
 
 
 
Զբոսաշրջությունը ՀայաստանումԶբոսաշրջությունը Հայաստանում

Հայաստանում շատ տարածված է արշավային զբոսաշրջությունը: Արշավները կազմակերպվում են այնպես, որպեսզի տեսնեք հսկա ժայռերը, ընդարձակ արոտավայրերը, ջրվեժներն ու վարար գետերը: Ամենատարածված արշավային երթուղիներից մեկն անցնում է Արագած հրաբխի լանջով, Գորիսի քարե անտառով ու Գառնիի կիրճով: Վայելելով բնութան հրաշագեղությունները՝ դժվար է հավատալ նրանց իրական լինելուն: Պասիվ հանգստի սիրահարներին դուր կգա Դիլիջանի արգելանոցը: Այստեղ կտեսնեք կեսդարյա ծառեր, արտասովոր թփեր և բազմազան կենդանիների (եղնիկներ, աքիսների, կուղբեր, անգամ՝ արջեր): Արգելանոցի գետերը հարուստ են ձկներով, որոնց թույլատրվում է որսալ: Հատուկ ձկնորսության համար գոյություն ունեն էքսկուրսիաներ դեպի Սևանա լիճ, որը հարուստ է արժեքավոր ձկնատեսակներով: Հայաստանի Հանրապետության տարածքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներով առողջարաններ: Իսկ Երևանից 50 կմ հեռու գտնվում է Ծաղկաձորի լեռնադահուկային համալիրը: Լեռնասահքի սեզոնը տևում է նոյեմբերից մինչ ապրիլ, իսկ մեծաքանակ շավիղները հարմարեցրած են զբոսաշրջիկների պատրաստվածության տարբեր մակարդակների համար: