Ազգային դրամանիշերը

Home/Օգտակար տեղեկատվություն/Ազգային դրամանիշերը
Ազգային դրամանիշերը 2015-10-13T13:57:41+00:00

Հայաստանի Հանրապետության դրամական միավորը Դրամն է (կոդ՝ AMD)։ Այն շրջանառության մեջ է մտել 1993 թվականի նոյեմբերի 22-ին։ Մեկ դրամը հավասար է 100 լումայի: 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը առաջ բերեց ազգային արժույթ ունենալու անհրաժեշտություն: 1992 թ. մարտի 27-ին որոշվեց Հայաստանի ազգային արժույթի անվանումը՝ «դրամ» և պատրաստվեցին ապագա թղթադրամների էսքիզները: 1993 թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվեցին առաջին շարքի թղթադրամները՝ 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով: 1994 թ. թղթադրամների շարքը համալրվեց 1000 դրամ, իսկ 1995 թ. 5000 դրամ անվանական արժեքներով թղթադրամներով: Թղթադրամներին պատկերված են Հայաստանի ինչպես ժամանակակից, այնպես էլ պատմական ճարտարապետական և մշակութային կոթողներ:

dram_signՀայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700 ամյակին նվիրված 2001 թվականի հունիսի 4-ին թողարկվել է ՀՀ դրամաշրջանառության պատմության մեջ առաջին հոբելյանական թղթադրամը՝ 50000 դրամ անվանական արժեքով:
2003թ. նոյեմբերի 1-ին շրջանառության մեջ է դրվել 10000 դրամ անվանական արժեքով թղթադրամը: Հետագայում թողարկվել են նաև 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի 2006թ. և 2008թ. նմուշները:

Տարադրամի փոխարժեք

2007թ. շրջանառության մեջ է դրվել նոր նմուշի 20000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, որը տարբերվում է նախորդից իր չափսերով և որոշ պաշտպանական հատկանիշներով: 2009թ. օգոստոսի 24-ից շրջանառության մեջ է դրվել 100000 դրամ անվանական արժեքով թղթադրամը: 1994 թ. թողարկվել է մետաղադրամների առաջին շարքը՝ 10, 20, 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ անվանական արժեքներով: 2003 թ-ից սկսած թողարկվել են երկրորդ շարքի մետաղադրամները՝ 10, 20, 50, 100, 200, 500 դրամ անվանական արժեքներով: Այդ շարքի ամենաբարձր անվանական արժեքը՝ 500 դրամը, թողարկվել է նույն անվանական արժեքով թղթադրամը մետաղադրամով փոխարինելու նպատակով: Մետաղադրամները՝ բացառությամբ 10, 20, 50 լումա և 1, 3, 5 դրամ անվանական արժեքներով մետաղադրամների, որոնք արագ կորցրեցին իրենց արդիականությունը բարձր գնաճային գործընթացների պատճառով, հատվել են մի քանի անգամ: Սակայն, ի տարբերություն թղթադրամների, մետաղադրամների տեխնիկական բնութագրերը նոր հատումների արդյունքում մնացել են միանգամայն նույնը՝ բացառությամբ 2004 թ. նմուշի 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամի: Վերջինս դիզայնով և տեխնիկական բնութագրով տարբերվում է 1994 թ. նմուշի նույն մետաղադրամից:
1996-1997 թթ. առաջին անգամ թողարկվեցին պղնձի և նիկելի համաձուլվածքի երկու՝ հիշատակային և հոելյանական շրջանառու մետաղադրամներ՝ նվիրված Շախմատի 32-րդ օլիմպիադային և Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակին, ինչպես նաև Անահիտ աստվածուհուն նվիրված ոսկե մետաղադրամ: 2012 թ. շրջանառու հիշատակային մետաղադրամների հաջորդ թողարկմամբ, նոր և հետաքրքիր մոտեցում կիրառվեց. Ի թիվս ստանդարտ նմուշի 50-դրամանոց շրջանառու մետաղադրամների՝ թողարկվեցին նույնական բնութագրերով 50 դրամ անվանական արժեքով հիշատակային մետաղադրամներ՝ նվիրված Հայաստանի 10 մարզերին և մայրաքաղաք Երևանին: Այդ մետաղադրամների դիմերեսին դրվագված են յուրաքանչյուր մարզին առավելապես բնորոշ պատկերներ:
Բոլոր շրջանառու մետաղադրամները միաժամանակ շրջանառության մեջ են ստանդարտ մետաղադրամների հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ

1000_dram_11000_dram_2

Դիմերես` Եղիշե Չարենցի դիմապատկերը:
Դարձերես՝ Երևանի Հանրապետության փողոցի շենքերից մեկը և ֆայտոն:
Չափը՝ 72 x 136 մմ:
Հիմնական գույնը՝ կանաչ:
Ջրանիշը՝ Եղիշե Չարենցի դիմապատկերը և անվանական արժեքի թվանիշը:

Դիմերես՝ Հովհաննես Թումանյանի դիմապատկերը և ճարտարապետական հուշարձանի մի հատված:
Դարձերես
՝ Լոռու բնապատկեր:
Չափը
՝ 72 x 143 մմ:
Հիմնական գույները
՝ կանաչ, դարչնագույն:
Ջրանիշը
՝ Հովհաննես Թումանյանի դիմապատկերը և անվանական արժեքի թվանիշը:

Դիմերես՝ Ավետիք Իսահակյանի դիմապատկերը Արագած լեռան ֆոնի վրա:
Դարձերես՝ XX դարի սկզբի Գյումրի քաղաքից մի տեսարան:
Չափը՝ 72 x 150 մմ:
Հիմնական գույնը՝ մանուշակագույն:
Ջրանիշը՝ Ավետիք Իսահակյանի դիմապատկերը և անվանական արժեքի թվանիշը:

Դիմերես՝ Մարտիրոս Սարյանի դիմապատկերը՝ նրա կտավներից մեկի ֆոնին:
Դարձերես՝ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավից դրվագ:
Չափը՝ 72 x 150 մմ:
Հիմնական գույները՝ շագանակագույն, դեղին:
Ջրանիշը՝ Մարտիրոս Սարյանի դիմապատկերը և անվանական արժեքի թվանիշը:

50000_dram_2Հոբելյանական թղթադրամ` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին:
Դիմերես` Սբ. Էջմիածնի Մայր տաճարը և կամարի հատված:
Դարձերես` Արարատ լեռը, Կեչառիսի վանքի խաչքարերից մեկը և քրիստոնեությունը խորհրդանշող՝ եկեղեցու պատկերը Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Մեծի ձեռքերում:
Չափը՝ 79 x 160 մմ:
Հիմնական գույները՝ շագանակագույն, մոխրագույն:
Ջրանիշը՝ մեկ մեծ և երկու փոքր խաչերի պատկերներ:

Դիմերես՝ Աբգար Ե թագավորը և I դարի տարածաշրջանային քարտեզից հատված:
Դարձերես՝ Հիսուսի աշակերտ Թադեոսի կողմից Աբգար Ե թագավորին Քրիստոսի անձեռակերտ պատկերով դաստառակի փոխանցման տեսարանը:
Չափը՝ 72 x 160 մմ:
Հիմնական գույները՝ կապույտ, դարչնագույն:
Ջրանիշը՝ Աբգար Ե թագավորի դիմապատկերը և անվանական արժեքի թվանիշը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԸ

Դիմերես՝ ՀՀ զ10_dramինանշանը, թողարկման տարեթիվը` «2004», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «ՏԱՍԸ ԴՐԱՄ» բառերը
Դարձերես՝ անվանական արժեքը` «10 ԴՐԱՄ», զարդանախշեր
Մետաղը` ալյումինե համաձուլվածք
Քաշը` 1,30 գ
Տրամագիծը` 20,0 մմ
Դրամաշուրթը` ատամնավոր

Դիմերես՝ ՀՀ զինանշանը, թողարկման տարեթիվը` «2003», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և «ՔՍԱՆ ԴՐԱՄ» բառերը
Դարձերես՝ անվանական արժեքը` «20 ԴՐԱՄ», զարդանախշեր
Թողարկման տարեթիվը` 2003
Մետաղը` պղնձապատ պողպատ
Քաշը` 2,75 գ
Տրամագիծը` 20,5 մմ
Դրամաշուրթը` հարթ

Դիմերես՝ ՀՀ զինանշանը, թողարկման տարեթիվը` «2003», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և «ՀԻՍՈՒՆ ԴՐԱՄ» բառերը
Դարձերես՝ անվանական արժեքը` «50 ԴՐԱՄ», զարդանախշեր
Թողարկման տարեթիվը
` 2003

Մետաղը` արույրապատ պողպատ
Քաշը` 3,5 գ
Տրամագիծը` 21,5 մմ
Դրամաշուրթը` ատամնավոր

Դիմերես՝ ՀՀ զինանշանը, թողարկման տարեթիվը` «2003», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և «ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» բառերը
Դարձերես՝ անվանական արժեքը` «100 ԴՐԱՄ», զարդանախշեր
Թողարկման տարեթիվը` 2003
Մետաղը` նիկելապատ պողպատ
Քաշը` 4,0 գ
Տրամագիծը` 22,5 մմ
Դրամաշուրթը` ատամնավոր

Դիմերես` ՀՀ զինանշանը, թողարկման տարեթիվը` «2003», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և «ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» բառերը
Դարձերես` անվանական արժեքը` «200 ԴՐԱՄ», զարդանախշեր
Թողարկման տարեթիվը` 2003
Մետաղը` պղնձի, նիկելի և ալյումինի համաձուլվածք
Քաշը` 4,5 գ
Տրամագիծը` 24,0 մմ
Դրամաշուրթը` ատամնավոր

Դիմերես` ՀՀ զինանշանը, թողարկման տարեթիվը` «2003», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը:
Դարձերես` անվանական արժեքը` «500 ԴՐԱՄ», զարդանախշեր:
Թողարկման տարեթիվը
` 2003

Մետաղը` ներքին շրջան` պղինձ-նիկելի համաձուլվածք, արտաքին շրջան` պղինձ-նիկելի և ալյումինի համաձուլվածք
Քաշը` 5,0 գ
Տրամագիծը` 22,0 մմ
Դրամաշուրթը` ընդհատվող ատամնավոր