Երևան

Home/Երևան
Երևան 2015-10-21T09:19:33+00:00

Երևան. քաղաք, որը կարելի է անվերջ բացահայտել

YerevanԵրևան. յուրօրինակ քաղաք: Այստեղ կա այն ամենն, ինչը կարող է գրավել զբոսաշրջիկների ուշադրությունն, ինչպիսի նպատակ էլ, որ նրանք հետապնդելիս լինեն` ուղևորվելով ճանապարհորդության: Պատմության, մշակույթի, գնումների և զվարճությունների սիրահարները Հայաստանի հյուրընկալ մայրաքաղաքում կարող են գտնել այն ամենն ինչ իրենց հաճելի է, անգամ` ավելին, քանզի Երևանy կարող է զարմացնել յուրաքանչյուր զբոսաշրջիկի

Պատմական ակնարկ

 Երևանը համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկն և իր պատմությունը սկիզբ է առել մ.թ.ա. 782 թվականին, երբ Արգիշտի 1 թագավորի հրամանոով կառուցվեց ուրարտական Էրեբունի ամրոցը: Այն արագորեն դարձավ մշակութային և առևտրային կենտրոն, որը ցանկանում էին զավթել բազմաթիվ իշխաններ: Այսպես, 658 թվականին այն զավթեցին արաբները, 11-րդ դարում մտավ սելջուկների տիրապետութան տակ, որտեղ 14-րդ դարում հիմնավորվեցեց Լենկ Թեմուրը: 15-րդ դարից Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև կռիվներ էին ծագում, և Երևանը պարբերաբար անցնում էր նրանցից մեկի իշխանության տակ։ 19-րդ դարի սկզբներին ամրոցի պատերին մոտեցավ նաև Ռուսական կայսրությունն: Սակայն այժմ Հայաստանն անկախ պետություն է: Այսօրվա Երևանը բոլոր չափանիշներով համարվում է ժամանակակից մայրաքաղաք՝ պահպանելով պատմական ուրույն իր դիմագծերը: Այդ առանձնահատկությունն էլ հենց քաղաքին տալիս է անկրկնելի գույն ու հմայք՝ դարձնելով քաղաքը եզակի ու չկրկնվող:

Տեսարժան վայրերը: Որտեղից սկսել ծանոթությունը Երևանի հետ...

Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել Հայաստանի մայրաքաղաքի պատմական ժառանգությանը, որը համեմատաբար լավ է պահպանվել: Հնագույն Էրեբունի միջնաբերդն և հարևանությամբ տեղակայված նույնանուն թանգարանը հնարավորություն են տալիս տեսնելու հին քաղաքի ավելի քան 2,5 հազարամյակների ավերակները, ինչպես նաև բազմաթիվ հնագիտական գտածոներ, որոնք վկայում են տարբեր դարաշրջանների մասին:
Հայաստանն քրիստոնեությունն ընդունած աշխարհի առաջին երկիրն է, ինչի մասին հիշեցնում են հին տաճարները՝ Սբ. Սարգիս և Սբ. Զորավոր եկեղեցիները և այլն:

Հայաստանի Պատմության Թանգարանը ևս մեկ կառույց է, որն անպայման պետք այցելել, քանզի այնտեղ հավաքված է ավելի քան 400000 եզակի պատմական նշանակություն ունեցող արվեստի և մշակույթի գործ: Հին ձեռագրատների տուն թանգարան Մատենադարանը Եվրոպայում չունի կրկնօրինակը: Այն պարունակում է մեծ քանակությամբ կարևորագույն փաստաթղթեր, որոնց օգնությամբ կարելի է ուսումնասիրել Հայաստանի և շատ այլ երկրների պատմությունը, որոնց հետ նա ունեցել է առևտրային ու մշակութային կապեր: Հենց այնպես չէր, որ 2012 թվականին Յունեսկոն քաղաքն անվանեց Համաշխարհային գրքի մայրաքաղաք:

Անհրաժեշտ է այցելել նաև  հայկական ցեղասպանությանն նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Այն կառուցվել է 1965 թվականին և ամբողջ աշխարհին հիշեցնում է այն մասին, որ ոճրագործություն մարդկության հանդեպ չպետք է լինի:

Ժամանակակից ճարտարապետության տեսանկյունից պետք է ըստ արժանվույն գնահատել նաև Կասկադը՝ հսկայական աստիճանային համակարգ՝ զարդարված քանդակներով ու շատրվաններով: Հանրապետության Հրապարակում է գտնվում Ազգային պատկերասրահը, որտեղ կարելի է տեսնել երիտասարդ ու տաղանդավոր հեղինակների գեղանկարչության գործեր ու գլուխգործոցներ:Վերջիններս, ի դեպ, թույլատրվում է նաև գնել: Դասական արվեստի սիրահարներն անպայման պետք է այցելեն օպերայի և բալետի թատրոն, իսկ  արդի ստեղծագործական մտքի մարմնացման երկրպագուները պետք է գտնեն ժամանակ ու այցելեն Գաֆեսճյան արվեստի կենտրոն: Այն բացվել է 2009 թվականին, իսկ էքսպոնատները վերցված են հայկական ծագում ունեցող ամերիկյան գործարար Ջերարդ Լևոնի Գաֆեսճյանի անձնական հավաքածուից:

 

Օթևան, ժամանց և հանգիստ

Երևանի հյուրանոցների մեծաթիվ ցանկում կարելի է գտնել յուրաքանչյուր ֆինանսական հնարավորութանն համապատասխան օթևան: Բայց անգամ ժողովրդավարական հաստատություններում կարող ես զգալ քեզ, ինչպես քո տանը: Զբոսաշրջիկներին այստեղ վերաբերվում են շատ սրտաբաց՝ ցուցադրելով հայտնի կովկասյան հյուրընկալությունը: Հոգնելով թանգարանների զբոսանքից՝ լավ է հանգստանալ ու քաղցը հագեցնել տեղական ռեստորաններում, քանզի հայկական խոհանոցն արժանի է անգամ ամենանրբաճաշակ համադամասերի ուշադրությանը: Քաղաքում կան մի քանի ժամանակակից կինոթատրոններ և գիշերային ակումբներ, այնպես որ  ակտիվ գիշերային կյանքի սիրահարները կարող են ծանոթանալ երևանյան տարբերակին: Հայաստանի մայրաքաղաքը կատարյալ է գնումների համար: Առևտրային կենտրոններից կարելի է գնել կոշիկ, հագուստ, զարդեր, ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային բրենդների, անտիկվար և ոսկերչական գործեր: Մեծ պահանջարկ են վայելում օրիգինալ հուշանվերներն ու ամբողջ աշխարհով հայտնի ձեռագործ գորգերը: Այսպիսով, նախապատրաստվելով դեպի Հայաստան  ուղևորության, լավ է նախապես ծրագրել էքսկուրսիաները, որպեսզի ոչինչ չմոռանաք: Եթե ունեք ժամանակ, կարող եք դիտել հիմանական տեսարժան վայրերը, բայց միևնույնն է այստեղ  դուք դեռ կցանկանաք վերադառնալ, քանզի սա այն քաղաքն է, որն անվերջ կարող ես բացահայտել:

Sightseeing

Տեսարժան վայրեր

church

Եկեղեցիներ